
Հոկտեմբերի 2-ին ՀՀ մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում ՝ Գյումրիում և Վանաձարում, կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանիների ընդդիմադիր խմբակցություններն այդպես էլ չընդունեցին ընտրությունների արդյունքները: Արդյունքում մինչև հիմա էլ Վանաձորում «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը» և «Հայկական վերածնունդը» (Օրինաց երկիր) շարունակում են բոյկոտը: Գյումրիում «Գալան», ԲՀԿ-ն ու ՀՎԿ-ն դիմել էին Սահմանադրական դատարան, և հայտարարություն կար, որ մինչև իրավական գործընթացների ավարտը հաստատապես մերժելու ու բոյկոտելու են ավագանու նիստերը:
Սակայն 2 օր առաջ ՀՎԿ-ն կրկին ցույց տվեց իր իրական դեմքն ու դադարեցրեց բոյկոտը Գյումրիում: ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանը որպես բացատրություն ասել է, թե այս որոշումը եղել է տեղական կառույցինը: Մեր հարցին, թե հնարավոր է, որ նաև Վանաձորում դադարեցնեն, նա պատասխանել է, որ դա էլ տեղական կառույցների վրա է թողնված:
ԼՀԿ ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն էլ ասել է, որ Վանաձորում բոյկոտի դադարեցման դեպքում պետք է պարզաբանում տրվի, թե ինչն է փոխվել: «Գյումրիում իրավիճակն այլ է»,-նկատել է նա: ԲՀԿ-ից Norlur.am-ին փոխանցեցին, որ իրենք չեն պատրաստվում դադարեցնել բոյկոտը:
Կդադարեցնի՞ ՀՎԿ-ն բոյկոտը նաև հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում, առայժմ անհայտ է։ Այստեղ եթե բոյկոտը դադարեցվի, միանգամայն կհաստատվեն բոլոր կասկածները, որ այն 3 հոգին, որ ընդդիմությունից քվեարկել էին Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասալանյանի օգտին, հենց ՀՎԿ-ից են եղել...