««Ժառանգությունում» մեզ հեգնում էին, ասում էին՝ ի՞նչ եք անում որ»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանն ասում է, որ հարաբերական է շատ ասել՝ ճիշտ էր, թե սխալ այն, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը որոշեց վերցնել Երևանի նորընտիր ավագանու մանդատները: Norlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երբ 2013 թվականին ՀԱԿ-ը որոշեց չվերցնել մանդատները, այսինքն՝ նիստերին չներկայանալ, դրանից ոչինչ չփոխվեց: «Թե հիմա ինչ կխոփվի նրանից, որ «Երկիր ծիրանին» որոշեց մանդատները վերցնել, մենք կտեսնենք: Ինձ թվում է, որ ինչ-որ բան կփոխվի, և սխալ կլիներ չվերցնել: Բայց երբ որ նայում ենք արմատներին այդ պրոցեսի, ես հիշում եմ մեր երկրորդ գումարման ավագանու քննարկումները, որոնք տեղի էին ունենում «Ժառանգության» վարչությունում, ինչպես էին հեգնում ավագանու մեր ամբողջ գործունեությունը»,-ասաց նա, ապա պատմեց, որ իրենց հարցնում էին, թե ում է պետք իրենց այդ գործունեությունը, ինչ են անում. «Ասում էին՝ չէ՞ որ այնտեղ որևէ քաղաքական որոշում չի կայացվում: Ամեն ինչ շատ անհասկանալի է դարձել: Ավագանին կառավարվում է միանձնյա քաղաքապետի կողմից, այնտեղ պիտի փորձեն: Իհարկե, մենք այս 4 տարվա ընթացքում հասկացանք, որ շատ փոփոխությունների բերել չենք կարող, հաշվի չեն էլ առնում ընդդիմադիր ներկայացուցիչների կոչերը: Ընդդիմադիրները ոչինչ չեն անում այդ ուղղությամբ: Ունենք «Հանրապետական» կուսակցություն, որ խոստումներ են տալիս, բայց ոչինչ այդ ուղղությամբ չեն անում, նման ուժ, որ կոչվում է ընդդիմություն, մեզ պետք չէ»,-եզրափակեց Բաղդասարյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.