Խորհրդարանում կան միայն կոճակ սեղմողներ ու կամակատարներ. Վահան Բադասյան

«Ոչ, միանշանակ, այնտեղ ընդամենը կան կոճակ սեղմողներ, եթե նույնիսկ խելոք ու խելքով մարդիկ այնտեղ հայտնվեն, նրանք բոլորը պարտավոր են լինել կամակատարներ»,-ի պատասխան Norlur.am-ի հարցին, թե արդյոք դրական փոփոխություն նկատում է նորակազմ խորհրդարանի մեջ, ասաց ազատամարտիկ Վահան Բադասյանը: «Սահմանադրությունն ասում է, որ նրանք բոլորը պիտի լինեն կամակատարներ, ո՞ւմ կամակատարները, կուսակցապետի կամակատարը»,-հավելեց նա: Վահան Բադասյանն ասաց, որ նոր խորհրդարանն ըստ նոր Սահմանադրության պիտի կուսակցապետերի որոշմամբ կայացող տեղ լինի: «Ինչ որոշի կուսակցապետը, դա էլ պարտավոր են անել, դա ես չեմ ասում, ոչ էլ իրենք են ասում, դա Սահմանադրությունն ու օրենսդրությունն են ասում, անվերապահորեն ենթարկվել, եթե ոչ, պիտի հրաժարական տան»,-նշեց նա: Ինչ վերաբերում է ընդդիմությանն, ապա նա նշեց, որ ընդդիմադիրները լծակ չունեն: «Եթե ցանկանան էլ, չեն կարող ինչ-որ բան անել, լծակ չունեն, կարող են միայն կոչեր անել»:
Մեկնաբանություններ