Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ՝ «դնգստելով» կին մրցակցին. Ռուբեն Գրիգորյան

Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Երևանի ավագանու անցած ընտրություններում ՀՀԿ-ի արձանագրած հաղթանակի հետ: Կոշտ քննադատության ենթարկելով ընտրություններում կիրառված մեթոդները, Գրիգորյանն անդրադարձել է Ավանում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին: «Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ՝ իր կին մրցակցին դնգստելով»,- ամփոփել է Ռուբեն Գրիգորյանը:
Մեկնաբանություններ