
Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, խորհդարանում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը ցույց էր տալիս, որ նախագահը հեռանում է:
Norlur.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ այդքան էլ հավանական չի համարում, որ Սերժ Սարգսյանը ցանկանա 2018 թվականից հետո մնալ վարչապետի պաշտոնին: Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից հետո լրանում է նախագահի պաշտոնավարման ժամկետը, իսկ այդ ժամանակ արդեն խորհրդարանական կառավարման համակարգում երկրի ղեկավարման ղեկը լինելու է վարչապետի ու Ազգային ժողովի նախագահի ձեռքերում:
Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ չի պատչաստվում վարչապետ կամ ԱԺ նախագահ դառնալ: Իհարկե, Աժ նախագահ նախագահը չի կարող լինել, քանի որ պատգամավոր չէ:
Ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանը կմնա որպես կուսակցության առաջնորդ ու հենց այնտեղից կղեկավարի կուսակցությունը:
Իսկ քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն էլ մեզ ասաց, որ Սերժ Սարգսյանին հարկավոր չէ, որ վարչապետ լինի: «Կուսակցության ղեկավար կլինի: Եթե լավ որոշումներ կընդունվեն, կասի, որ իր ու ՀՀԿ-ի շնորհիվ է, եթե ոչ, դրանք խորհրդարանի վրա կգցի»: