Խայտառակություն. քաղցկեղի թվով երկրորդն ենք

«Մենք Հայաստանում ունենք լուրջ առողջական խնդիրներ՝ կապված առողջության հետ»,- Norlur.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Վերինս հիշեցրեց՝ իր ասուլիսներից մեկի ժամանակ էլ հայտարարել է, որ Հայաստանում քաղցկեղի մասով Սուդանից հետո երկրորդ տեղում է, և սա որակեց որպես խայտառակություն: «Խնդիրը միայն ծխախոտը չէ, ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք նպաստում են քաղցկեղի տարածմանը Հայաստանում: Կան ուսումնասիրություններ, որոնք արվել են մի քանի տարի առաջ, ու պատճառները շատ խորն են»,-նկատեց բնապահպանը: Վերջինիս խոսքով՝ շրջակա միջավայրի ուսումնասիրությունները չեն կատարվում պատշաճ ձևով՝ ո՛չ հողի, ո՛չ ջրի, ո՛չ նույնիսկ օդի աղտոտվածության վերաբերյալ, որոնք էլ արվում են, կարծես լուրջ չեն ընդունվում՝ խիստ միջոցներ ձեռնարկելու համար: Բնապահպանն ահազանգում է` պոչամբարները կպած են գյուղին, և հնարավոր չէ օգտվել տվյալ շրջանի բերքից, բայց գյուղացին ուրիշ ճանապարհ չունի, նա օգտվում է այդ թունավոր բերքից: «Ամենաշատը Գյումրիից ու Զանգեզուրից են քաղցկեղի դեպքերը, պատճառն էլ ոչ հետևողական աշխատանքն է»,-ասաց նա:
Մեկնաբանություններ