
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ խոշորացումը նորմալ երևույթ է, շատ երկրներում կա նման փորձ: «Հայաստանը միակ երկիրը չէ, որ համայնքների խոշորացման է գնացել ու կգնա»,-
Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: Սոցիոլոգը շեշտեց, որ Հայաստանում մի շարք համայնքներ կան, որ շատ փոքր բնակավայրեր են, ու այստեղ դպրոցի գոյությունն օրինակ անիմաստ է:
Միաժամանակ նա ընդգծեց, որ համայնքների խոշորացումը պետք է մտածված լինի, այսինքն, նախապես պիտի քննարկել, հասկանալ, թե ինչ խնդիրների կարող է հանգեցնել այդ քայլը: «Հիմա ունենք դպրոցներ, որտեղ մեկական աշակերտ է ընդունվում ամեն տարի կամ ավարտում: Այդքան քչաթիվ երեխաների համար դպրոց պահելու իմաստը ո՞րն է»,-հարցնում է Ադիբեկյանը:
Նա նկատեց, որ եթե համայնքների խոշորացում լինի, ապա համապատասխան տրանսպորտ էլ կլինի, որպեսզի տեղափոխի աշակերտներին մի գյուղից մյուսը:
Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման ու դպրոցների օպտիմալացման հարցերը կառավարության օրակարգում են: