Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցողներ չեն հայտնվում

Թեև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է կուսակցության խոշորացման գաղափարի մասին, սակայն կուսակցությունում այս մասին մեկնաբանություններ չեն արվում: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Norlur.am-ին փոխանցեց, որ քաղաքական արձակուրդը դեռ շարունակվում է, ու մեկնաբանություններ չեն արվում: Հովհաննիսյանի առաջարկին չեն անդրադառնում նաև Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունից: Իսկ առաջարկն, ըստ էության, հենց նրանց էր ուղղված: Հայ ազգային կոնգրեսից էլ են կարծես թե մերժել այդ առաջարկը: Սեյրան Օհանյանն էլ, ըստ մամուլի, չի պատրաստվում նույնիսկ մտածել սրա մասին, ավելին նա իր կուսակցությունը կարող է հիմնել: Փորձեցինք նաև Վիկտոր Դալլաքայանից ճշտել` միգուցե այս անգամ ստացվի միավորումն ու համագործակցությունը, սակայն նա չի պատասխանում զանգերին, հեռախոսահամարն էլ, արդեն երկար ժամանակ է, անջատված է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.