
<<Ես այդ գործընթացին ծանոթ եմ լրատվությունից, շփումներ չեն եղել, ես զբաղված եմ եղել ընտրություններուվ և չեմ խորացել, թե այնտեղ ինչ է կատարվում, և չեմ էլ կարող ասել նիստեր կայացել են, թե ոչ>>,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի պատգամավոր, <<Ծառուկյան>> կուսակցությունների դաշինքի խմբակցության անդամ Վանիկ Ասատրյանը` խոսելով Վանաձորի քաղաքապետարանում տիրող իրավիճակից ու նիստերից, որոնք առանց մեծամասնության են կայանում:
Հիշեցնենք,որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պատրաստվում է Սահմանադրական դատարան դիմել:
Ամեն դեպքում Վանիկ Ասատրյանը նշեց, որ կողմ չէ բոյկոտին: <<Բոյկոտը վնաս է քաղաքի աշխատանքներին, այսօր հնարավոր չի Վանաձոր քաղաքում որևէ մի փողոց մտնել, ինձ թվում է,որ դա ֆիանսնական խնդիրների հետ է կապված, որն էլ իր հերթին նիստերի չկայանալու կամ բյուջեն չհաստատելու հետ է առնչվում>>:
Հարցին, թե մարզի որ խնդիրներին է առաջնահերթ բարձրացնելու խորհրդարանում, պատգամավորը պատասխանեց. <<Ունեմ արդեն պատրաստած, բայց չշտապեմ, գորից առաջ չընկնեմ, նիստերի ժամանակ կլսեք արդեն>>: