Հովիկ Աբրահամյանը` ՀՀ հաջորդ նախագա՞հ

Norlur.am-ի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հեռացել է «Հանրապետական» կուսակցությունից, ամենևին էլ անհաղորդ չէ քաղաքական զարգացումներին ու իրադարձություններին: Ավելին, մեկ տարի հետո նա պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն: Ինքն էլ ՀՀԿ-ն լքելուց հետո մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ ինքը չի հեռացել քաղաքականությունից: Նաև այն, որ նրա որդին` Արգամ Աբրահամյանն էլ որոշեց վայր դնել Արտաշատի քաղաքապետի լիազորություններն ու վերցնել պատգամավորական մանդատը, արդեն իսկ նշանակում է, որ Աբրահամյանները չեն հանձնվում: Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն, հենց Հովիկ Աբրահամյանն է 2018 թվականի ապրիլից հետո զբաղեցնելու ՀՀ նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ այս պաշտոնում շրջանառվում է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի անունը: Սակայն վտակների, առվակների պատմությունից հետո էլ Հովիկ Աբրահամյանի անունը իշխանականների մետ շրջանառվում է: Նկատենք, որ խորհրդարանական համակարգում, որին անցել է ՀՀ-ը, նախագահն այլևս չի ունենալու այն միանձնյա լիազորությունները, որ ունի ներկայումս:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.