Նորմալ է ամեն ինչ, հանգիստ եղե՛ք դուք. Մուրադ Մուրադյանը՝ կոնֆլիկտից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի և նույն խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հարաբերությունները կարգավորվել են: Խորհրդարանում Norlur.am-ի հարցին պատասխանելով, թե արդյոք բարիշել են, հարթվել է նրանց հարաբերությունները, Մուրադ Մուրադյանն արձագանքեց. «Նորմալ է, նորմալ է ամեն ինչ: Հանգիստ եղեք դուք»: Հարցին, թե շփվում են միմյանց հետ, նա արդեն չպատասխանեց. «Լավ, թողեք, էթամ»,-ասաց ու հեռացավ: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի հարաբերությունները լարված էին, նրանց նախընտրական շտաբերի աշխատակիցների միջև բախումներ էին եղել: Մեր տեղեկություններով՝ պատգամավորների հարաբերությունները դեռ լարված են մնում մանավանդ այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն ամենաշատ ձայները հավաքեց ռեյտինգային պատգամավորների մեջ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.