«Դա դավաճանություն է, պետական հանցագործություն է»

«Հայաստանի համայքները սովորական բնակավայրեր չեն, գյուղատիպ ավաններ չեն, դրանք մեր հայրենիքն են, այդ գյուղերն ունեն կենսագրություն, պատմություն: Հարկավոր է ոչ թե վերացնել դրանք, այլ բնակեցնել լիարժեքորեն, կազմակերպել ներգաղթ և կենսամակարդակը բարձրացնել»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը՝ խոսելով համայնքների խոշորացման ծրագրից: Նա նշեց, որ ենթակառուցվածքները պետք է բարելավել, բարելավել կրթության և առողջապահության վիճակը, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց հայրենիք ու ապրեն այնտեղ: «Հայաստանը բնակավայր չէ, հայրենիք է, լիկվիդացնել ուզում են լիկվիդացնել Հայաստանի մի մասը: Օպտիմալացնելով նրանք հայրենիքն են օպտիմալացնում, նրանք պակասեցնում, փոքրացնում են մեր հայրենիքը: Դա դավաճանություն է, պետական հանցագործություն է»,-հավելեց Արշակյանը: Հարցին, թե համաձայն է տեսակետի հետ, թե այս ծրագրին նույնիսկ Կառավարություն է դեմ, նրանց ստիպում են ընդունել, Արշակյանը պատասխանեց. «Եթե Կառավարությունը դեմ է լինում, ասում է՝ բարին ընդ ձեզ, ես օրինակ դեմ եմ և ասել եմ՝ բարին ընդ ձեզ: Ստիպելը ո՞րն է, ստիպելով Զարուհի Փոստանջյանին հանեցին շտաբից, այդպես են ստիպում, մենք տեսանք, թե 2013 թվականին ոնց մեզ տարան ԵՏՄ: Եթե ձեռնաշղթաներ չկան, ուրեմն իրենք մասնակից են ՀՀ օպտիմալացմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.