Հակասությունները խորանում են

Ազգային ժողովում ելույթի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի միջև լարվածություն ու պայքար կա: Ըստ նրա՝ կառավարության կառուցվածքային փոփոխություններով զինադադար է կնքվում այս երկու կողմերի միջև: Այսօր խորհրդարանում ի պատասխան Norlur.am-ի հարցին,  թե ինչու են լարված նրանց փոխհարաբերությունները, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դրանք սուտ լուրեր են, որ այդպիսի բան չկա: «Հերյուրանքներ են»,-ասաց նա: Նկատենք, որ նրանց միջև եղած հակասություններն արդեն, ամեն դեպքում, ակներև են դառնում: Այն, որ ՀՅԴ-ական նախարարները դեռ չեն վերանշանակվել, դա է փաստում: Հայտնի է, որ վարչապետը հակասություններ ունի այս առումով, իսկ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից ունեցած դժգոհությունը Կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստի ժամանակ արտահայտվում է:
Մեկնաբանություններ