Րաֆֆի Հովհաննիսյանն իրականացնելու բաներ ուներ 2013 թվականին. քաղաքագետը՝ մեկ կուսակցություն դառնալուց

«Առանձնապես մեկնաբանություն չունեմ դրա հետ կապված մի պարզ պատճառով, որովհետև ես չեմ համարում դա մի իրադարձություն, որն ընդունակ է կամ ընդունակ կլինի որևէ փոփոխություն մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Խելամիտ է, թե ոչ խելամիտ է, դա շատ մարդկանց չի հետաքրքում»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին, թե ՕՐՕ դաշինքի ուժերն, ինչպես նար արտախորհրդարանական որոշ ուժեր պիտի միանան ու մեկ քաղաքական ուժ կազմեն: Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որևէ  տարբերություն չկա՝ կիրականանա սա, թե ոչ: «Ասենք թե իրականացավ, ի՞նչ դրանից: Րաֆֆի Հովհաննիսյանն իրականացնելու բաներ ուներ 2013 թվականին, բայց տեսանք, թե ինչ արեց: Հիմա ինչպես ասում են՝ որևէ բանի մասին մասին խոսելը երևի թե այդքան էլ տեղի չէ»: Ինչ վերաբերում է ընդհանրապես խոշորացմանն, ապա քաղաքական փորձագետն ընդգծեց, որ այդ պրոցեսը վաղ, թե ուշ տեղի է ունենալու և արդեն իսկ տեղի է ունենում: «Մենք տեսնում ենք նման միտում քաղաքական դաշտում, կարծում եմ, որ այդ տենդենցը կխորանա, քանի որ կուսակցական համակարգը Հայաստանում կարող է կայանալ միայն նախևառաջ խոշորացման ճանապարհով, որովհետև աննորմալ է, որ փոքր երկրում գրանցված է մոտ 100 կուսակցություն, սակայն դրանց ճնշող մեծամասնությունը որևէ մասնակցություն չունի Հայաստանի քաղաքական կյանքում: Հետևապես այդ վերափոխման գործընթացը ես տեսնում եմ այդ թվում նաև կուսակցությունների խոշորացմամբ: Բայց այս ամենի մասին իմաստ ունի խոսել ոչ թե անդրշիրիմյան և քաղաքականապես արժեզրկված կամ որևէ արժեք չդավանող անձանց վերաբերյալ, ովքեր կոնյուկտուրային նպատակներից կամ պարապությունից ելնելով փորձում են վերադառնալ քաղաքականությունից»: Ռուբեն Մեհրաբյանն՝ ընդգծեց, որ նաև հարկ է, որ երտասարդներն էլ մտնեն քաղաքականություն, և երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ նրանց էլ ասում է, որ եթե այս քաղաքականությունը զզվելի է, ապա թող գան, սովորեն քաղաքականություն և այդ քաղաքականությունը դարձնեն ոչ զզվելի:  
Մեկնաբանություններ