Մանդատները պետք է վերցնել. խորհուրդ են տալիս Փոստանջյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դեռ չի շտապում հայտարարել, թե արդյոք վերցնելու է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստացած մանդատները, թե ոչ: ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ, այս պահին իրենք այդ կուսակցությունից ու առաջնորդից` Զարուհի Փոստանջյանից, դիմում չի ստացվել: Քաղաքական գործիչներից հետաքրքրվեցինք, թե արդյոք հարկ է վերցնել մանդատները: Նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը Norlur.am-ի հետ զրույցում նկատեց, որ բոյկոտով նման կերպ ոչ մի արդյունքի հասնել չի լինի: Նա հիշեցրեց, թե ինչ վառ կերպար ուներ Փոստանջյանը խորհրդարանում: Իսկ քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանն էլ մեզ ասաց, որ Զարուհի Փոստանջյանի տեսակն անպայման պետք է Երևանի ավագանուն: Ազատ Արշակյանի ներկայացմամբ էլ, այն արդյունքները, որ ստացել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, բավական լավ է նոր կուսակցության համար: «Մանդատները պետք է վերցնել»,-նշեց նա:
Մեկնաբանություններ