«Եթե այդ ծրագրերն իրականանան, արտագաղթի նոր ալիք կսկսվի»

«Չի կարող հաղթել այն քաղաքական ուժն ու նրա ներկայացուցիչը, որ այսքան շատ է քննադատվում հասարակության կողմից»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` խոսելով խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից ու մարդկանց տրամադրվածությունից: Ըստ նրա, այն, որ մարդը, ընտրողը կաշառք է վերցնում ու դրանով առաջնորդվելով գնում, ընտրություն կատարում, ցույց է տալիս, թե ինչ են արել այս իշխանությունները, որ նման համակարգ է ստեղծվել, որ մարդը, բողոքելով, դժգոհելով էլի կաշառով գնում և այդ ընտրությունն է կատարում: «Սա ցույց է տալիս միաշանակա, թե ինչ հիվանդագին վիճակում է գտնվում մեր հասարակությունը»,-նկատեց նա: «Նրանց նպատակն էլ դա է, որ հասարակությունն անառողջ լինի, որ առողջ հասարակությունը մի շատ քիչ տոկոս կազմի, հակառակ դեպքում հենց իրենց համար լավ չի լինի, պայքար կարող է առաջանալ չէ՞»: Հարցին, թե ինչ տարբերակ կա այս դեպքում, նա պատասխանեց, որ ընդդիմությունը չի կարող այս համակարգի մեջ հաղթանակ տանել, քանի որ ուժային կառույցներն էլ են սատարում: Ապա անդրադառնալով համայնքների ու դպրոցների օպտիմալացման ծրագրերին, Սամվել Խուդոյանն ընդգծեց. «Եթե հասարակությունն այս ծրագրերին համաձայն չէ, ու դրանք իրականան, ապա արտագաղթի նոր ալիք կսկսվի:
Մեկնաբանություններ