Րաֆֆի Հովհաննիսյանը փոշմանել է

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյհանը երեկ հայտարարել է, որ ազգային դիամդրության ճակատ է սկսում: Շարժման նպատակն է երկիրն ազատել «Հանրապետականի» իշխանությունից, բռնազավթիչներից: Norlur.am-ի տեղեկություններով` այս հարցը քննարկվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մետ: Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառել, որ կաջակցեն Զարուհուն: Նման կերպ կարող են նաև դուրս չմնալ քաղաքական պրոցեսներից, քանի որ ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո, երբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն անհաջողության մատնվեց ու չհաղթահարեց խորհրդարան մտնելու անցողիկ շեմը նույնիսկ, «Ժառանգությունը» շատ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, վերլուծաբաններ համարում են մահկանացուն կնքած կուսակցություններից մեկը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հիմա շանս ունի կրկին հայտնվել քաղաքական թատերաբեմում: Հիմա խնդիրն այն է, թե արդյոք Զարւհի Փոստանջյանը նախկին կուսակիցների աջակցության կարիքն ունի, թե ոչ: Հիշեցնենք, որ Փոստանջյանը համաձայն չէր, որ «Ժառանգությունը» համագործակցի Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.