«Հայաստանը կաշկանդված է միջազգային պայմանագրերով»

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը համոզված է, որ բարեփոխումների անհրաժեշտություն կա: «Դրա գիտակցությունը կա, և´ իշխանությունը դա գիտի, և´ մենք` քաղաքացիներս, բայց ես կարծում եմ, որ մեզ տրված չի այդ իրավունքը սխալներ անելու»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս շեշտեց, որ իշխանությունները թույլ չեն տալիս, որ Հայաստանը ոտքի կանգնի: «Հայաստանը կաշկանդված է միջազգային պայմանագրերով, Հայաստանին ռեգիոնալ տերությունները թույլ չեն տալիս, որ նա դառնա լիարժեք պետություն, և մենք կաշկանդված ենք հենց անվտանգության համակարգով, տնտեսական համակարգով, շրջափակումով: Հայաստանը մի քիչ ավելի առաջ է անցել իր կարգավիճակով, քան թե ենթադրել են այս քարտեզը գծողները, այս իմաստով ես կարծում եմ, որ հատուկ ջանքեր գործադրելով մենք կարող ենք հայաստանն ազատել այս թշվառությունից, արտագաղթից, տգիտությունից, ճնշումներից, քաղաքական անազատություններից»: Արշակյանը նշեց, որ հենց քաղաքական ազատություններ լինեն, որն առաջին ռեսուրսն է, որ լինի, մյուսներն էլ կհաղթահարենք: «Եթե մենք լինեինք կայացած, անվտանգ, ապահովված երկիր, կարելի էր և թույլ տալ ոչ արդյունավետ կառավարում, ասել` թող մի քիչ էլ վնասվի, ոչինչ, բայց քանի որ մենք ոչ կայուն երկիր ունենք, ոչ անվտանգ, ոչ ապահով, ոչ ավանդություններ ունեցող, ուրեմն մեզ պետք է արդյունավետ կառավարում, դրա համար պետք է մրցակցություն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.