Ինտրիգներ մի փնտրեք, հերիք է. Վարդան Ղուկասյան

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին «Հանրապետական» Վարդան Ղուկասյանը գտնում է, որ նախկինում այլ քաղաքական ուժի անդամ լինելը չի կաշկանդում իրեն հանդես գալ այլ քաղաքական ուժում: Norlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքական դաշտում շատ է հանդիպում, որ քաղաքական գործիչները փոխեն իրենց ճամբարները: «Նորմալ է»: Ինչ վերաբերում է հարցին, թե, ի վերջո, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն ընդդիմություն է, իշխանություն է, թե ինչ, նա նշեց. «Հանգստացեք: Եթե տեսնում ենք, մենք կոալիցիայի մեջ չենք, ի՞նչ է դա նշանակում, նշանակում է, որ մենք իշխանություն չենք: Պարոն Ծառուկյանն էլ խորհրդարանում լրագրողներին բացատրել էր, որ մենք կոալիցիայի մեջ չենք, ուրեմն ընդդիմություն ենք»: Նա նաև վստահեցրեց, որ իրենց խմբակցությում ամեն ինչ հարթ է ու նորմալ: «Ինտրիգներ մի փնտրեք, հերիք է, ամեն ինչ նորմալ  է մեզ մոտ»:
Մեկնաբանություններ