Քաղաքական ամբիցիաներից զուրկ մարդ է. ինչու հենց Արա Բաբլոյանը

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ երկրում մենիշխանական ու միակուսակցական համակարգն ավելի ու ավելի է զարգանում: Norlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին` Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ մի շարք կետերի հետ համաձայն  չէ: «Ապրիլի 2-ին կայացած ընտրությունները, ինչպես նաև դրան հետևած մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները չէին տարբերվում նախորդներից, դրանք էլ էին լի ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով, բռնությամբ: Դրանք նույնիսկ որոշ չափով ավելին էին»: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի նշանակմանն, ապա Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ նա դրական կերպար ունի, սկանդալների մեջ բացի ընտրությունների ժամանակ լրագրողների հետ կոպիտ խոսելուց չի հայտնվել: «Բացի այդ գիտենք, որ Արա Բաբլոյանը հավատարմություն ունի Սերժ Սարգսյանի հանդեպ ու քաղաքական ամբիացիաներից զուրկ մարդ է»: Ստյոպա Սաֆարյանը նաև ասաց, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտը կարծես թե մահացել է, իսկ մարդիկ էլ հիասթափված են ու պայքարի մեթոդ ընտրում են արտագաղթը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.