«Հանրապետականում» բողոքի ալիք է

Norlur.am-ի տեղեկություններով, «Հանրապետականում» այդքան էլ գոհ չեն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումից: Հիշենք, որ քվեարկության ժամանակ բավական դեմ ձայները 22-ն էին: ՀՀԿ-ի կանայք այդքան էլ գոհ չեն այս նշանակումից: Ի դեպ, ՀՀԿ-ում նաև ներքին խնդիրներ կան կապված պատգամավորական աշխատասենյակների հետ: Ոմանք դժգոհում են, թե մյուսներին, այսպես ասած «հներին» ավելի մեծ աշխատասենյակներ են տվել, ավելի լայն, ընդարձակ ու արևկող: Օրինակ, Ռուզաննա Մուրադյանի աշխատասենյակն է շատերի աչքը ծակել: Պատգամավորները նաև դժգոհ են սպասվող փոփոխություններից, մասնավորապես կադրային ջարդից, որ իրականացվելու է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.