Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը չեն շտապում հանդիպել

Թեկուզև մայիսը վերջանում է, բայց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում խստացված արձակուրդը չի ավարտվում: Նշել էինք, որ Norlur.am-ի տեղեկություններով, դաշինքում քաղաքական արձակուրդ է վերցված մայիսին: Դաշինքի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Norlur.am-ին ասաց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում, քաղաքական արձակուրդի մեջ են: Դաշինքի անդամներ Ստեփան Մարգարյանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց: Մեր տեղեկություններով, դաշինաի առաջնորդ Սեյրան Օհանյանն արդեն վերադարձել է Հայաստան, Վարդան Օսկանյանը` ևս: Սակայն դաշինքի առաջնորդը չեն շտապում հանդիպել:
Մեկնաբանություններ