
Չնայած նոր կառավարության ձևավորմանը մնացել են երևիթե հաշված օրեր, ու շատերն են նորանոր սպասելիքներով լցվել հանդեպ մոտ ապագայում ձևավորվելիք կառավարության` չնայած դեռևս հայտնի էլ չէ`ովքեր են վերանշանակվելու, ովքեր` ոչ, սակայն կարող ենք ասել, որ փոքր են հնարավորությունները, որ առաջիկայում ձևավորվելիք Կարեն Կարապետյանի կառավարությունը կկարողանա երկրում ինչ-որ բան փոխել. խոսքը հատկապես մեռնող տնտեսությունը վերակենդանացնելու մասին է:
Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը և Թուրիքյաի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեքը մայիսի 22-ին Ստամբուլում ստորագրել են առևտրում երկկողմ սահմանափակումների վերացման մասին համապատասխան համաձայնագիրը:
Ինչո՞վ կարող է այս ամենը հղի լիմել Հայստանի համար կամ ինչպե՞ս կարող է անդրադառնալ մեր երկրի տնտեսության վրա: Իհարկե, կանխատեսումները հուսադրող չեն ու չեն էլ կարող լինել: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության համար անփոխարինելի շուկա հանդիսացող Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի Հանրապետության միջև տնտեսական կապերի խորացումը կարող է հանգեցնել հայկական ապրանքների, բայց հատկապես գյուղմթերքների` ռուսական շուկայից դուրսմղմանը: Առանց այն էլ, պետք է նկատել, Հայաստանն իրեն տրված հնարավորութույնը չափազանց թերի կերպով իրացրեց ու այդպես էլ չկարողցավ ինչպես հարկն է ընդլայնել իր ապրանքացանկը ռուսական շուկայում: Ճիշտ է`պետք է նկատել, որ ասենք կրկնաարտահանման առումով մեր երկիրը որոշակի դիդվիդենտներ, այնուամենայնիվ, կարողացել էր քաղել, սակայն համարել դա իրական կամ առավելևս կայուն ձեռքբերում, ոչ մի կերպ չի կարելի: Ա՛յ եթե մեզ հաջողվեր ասենք սեփական գյումթերքի իրացման ծավալներն էականորեն ընդլայնել ռազմավարական գործընկերոջ շուկայում, դա արդեն այլ խոսակցություն կլիներ:
Իսկ առավել լավ պատկերացնելու համար, թե ինչ կարող է մեզ սպասել,եթե Թուրքաիան ու Ռուսաստանը կարողանան վերականգնել առևտրի ու արտահանման նախկին ծավալները, հարկավոր է մի ուշագրավ իրադարձություն ֆիքսել, որ տեղի էր ունեցել Հայաստանում մայիսի 22-ին. հայ գյուղացիները փակել էին Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը`բողոքելով գյուղմթերքի աննախադեպ գնանկման դեմ: Բանն այն է, որ գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը, չկարողանալով լիարժեք արտահանում իրականացնել, ունեցած գյուղմթերքը լցրել է շուկա, ու հիմա գյուղացիները կանգնել են փաստի առաջ. չեն կարողանում նորմալ գներով ապրանք իրացնել շուկայում:
Այնպես որ` այնքան էլ մեծ երևակայության տեր պետք չէ ունենալ`հասկանալու համար, թե ինչ կլինի Հայաստանի գյուղատնտեսության հետ, եթե արտահանումը կրճատվի. այդ դեպքում խոշոր բիզնեսը, չկարողանալով արտահանում իրականացնել նախատեսված ծավալների, ունեցած ապրանքը լցնելու է շուկա ու ողջ շուկան հեղեղելու է իր գյուղմթերոք` շուկայից դուրս մղելով գյուղացու ապրանքը:
Թե ինչ էֆեկտ կունենա ռուս-թուրքական հաշտությունը Հայաստանի տնտեսության վրա, ցույց կտա ժամանակը, բայց որ մեզ դժվարին ժամանակներ են սպասվում, անքննարկելի է;