Եթե իրենք կմիավորվեն, կմիանան մեզ այդ հարցերում, բարի. «Ելք»

«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը Norlur.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե ինչպես է պատկերցնում համագործակցությունը «Ծառուկյան» դաշինքի հետ, ասաց. «Ես պատկերացնում եմ հետևյալ կերպ, որ այն նախագծերը, որոնք մենք ունենք, լոբինգ ենք անելու, տանելու ենք առաջ, եթե իրենք կմիավորվեն, կմիանան մեզ այդ հարցերում, բարի, կունենան իրենք նախագծեր, որ մեր ծրագրային կետերի հետ կհամընկնեն, մենք, բնական է, որ կսատարենք»: Նա նշեց, որ պետք է նայել ծրագրերին ու այն գաղափարներին, որոնք որ հնչեցվելու են ու այն վարքագծին, որը դրսևորվելու է: «Ըստ էության, պետք է փորձել ինչ հնարավոր է կորզել այն պարագայում, երբ մենք ունենք 9 մանդատ, որը թվով փոքր է, բայց հնարավորո է լոբինգով հասնել որոշակի հաջողությունների»,-ասաց նա: Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ օրեր առաջ խորհրդարանում «Ելք»-ին «Ծառուկյան» դաշինքը չսատարեց ԱԺ նախագահի հարցում, սակայն իրենք սատարեցին ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի և դաշինքի հանձնաժողովների նախագահների ընտրության հարցում:
Մեկնաբանություններ