
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանին մի քանի անգամ անցած երկու օրերի նիստերի ժամանակ լրագրողները նկատել են իր նախկին կուսակցական ու մտերիմ ընկերուհի Ռուզաննա Մուրադյանի աշխատասենյակի մոտ: Norlur.am-ը Կարինե Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախկինի նման մտերիմ հարաբերություններ ունի նախկին կուսակիցների հետ.
«Իհարկե, շփվում եմ, ես շատ նորմալ մարդկային փոխհարաբերություններ ունեմ բոլորի հետ»,-պատասխանեց Կարինե Պողոսյանը: Դիտարկմանը, թե փաստորոն տարբեր քաղաքական ճամբարներում հայտնվելը իրենց փոխհարաբերությունների վրա չի ազդել, նա պատասխանեց. «Իհարկե, ոչ»:
Իսկ արդյոք ձեր նախկին կուսակիցները թարս աչքով չեն նայում իրեն, նա արձագանքեց. «Իսկ ի՞նչ պատճառով կա դրա համար»: