Նաիրա Զոհրաբյանն անտրամադիր ու լուռ է

Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անտրամադիր է շրջում: Տիկին Զոհրաբյանն այլևս ոչ խմբակցության ղեկավարն է, ոչ քարտուղարը: Խմբակցությունը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, իսկ քարտուղարն էլ Վահե Էնֆիաջյանն է: Ազգային ժողովի փոխնախագահ էլ դարձավ Միքայել Մելքումյանը «Ծառուկյան» դաշինքից, թեկուզև ի սկզբանե շրջանառվում էին հենց Նաիրա Զոհրաբյանի, ինչպես նաև Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյանի» շտաբի պետ Իշխան Զաքարյանի անունները: Նաիրա Զոհրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու իրեն չտվեցին այս պաշտոններից մեկը, սակայն նա պատասխանեց. «Որևէ քաղաքական հարցի չեմ պատասխանում»: Հարցին, թե որն է պատճառը, նա ասաց. «Ուղղակի օգտվում եմ իմ սահմանադրական իրավունքից, և ոչ մի ներքաղաքական հարցի ես չեմ պատասխանում»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.