«Լավը հենց նրանում է, որ սուրբ չեն այդ մարդիկ»

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը կարծում է, որ շատ դրական է այն, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այլևս ավագանու անդամներ ունի Երևանի քաղաքապետարանում: Այս մասին նա նշեց Norlur.am-ի հետ զրույցում: «Դա էլ փոփոխության արդյունք է, նրանց ու «Ելքի» մանդատներ ստանալը փոփոխության արդյունքն է: Ինչը նշանակում է, որ դրական բան ենք տեսնում, դրական փոփոխություն»,-նկատեց նա: Վերջինս հիշեցրեց, որ օրինակ նախորդ Ազգային ժողովում չափազանց շատ էին դրածոներն ու պայմանական ընդդիմությունները: «Որպես դերակատարներ «Ելքը» շատ լավ անցկացրեց նախընտրական կամպանիան, և Զարուհին էլ շատ կարճ ժամանակում կարողացավ և ասպարեզ գալ, և իր կուսակցությունն էլ 7 տոկոսից ավել հավաքեց: Թերություններ, իհարկե, ունեն, լավը հենց նրանում է, որ սուրբ չեն այդ մարդիկ: Մերոնցից են, մերն են, կարծես թե, մենք ենք»:
Մեկնաբանություններ