3 անուն է շրջանառվում նախագահականում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ հրամանագիր է ստորագրել, որով Արդարադատության նախարարի պաշտոնից ազատել է Արփինե Հովհաննիսյանին: Վերջինս կլինի պատգամավոր նորընտիր խորհրդարանում: Այն, որ Արփինե Հովհաննիսյանն ազատվելու էր պաշտոնից, նորություն չէր: Հիմա արդեն հարցն այն է, թե ով է այս պաշտոնում փոխարինելու Արփինե Հովհաննիսյանին: Norlur.am-ի տեղեկություններով, իշխանական կուլիսներում շրջանառվում են հիմնականում Գևորգ Կոստանյանի ու նախկին նախարարներ Հրայր Թովմասյանի ու Դավիթ Հարությունյանի անունները: Դավիթ Հարությունյանը ներկայումս Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է: Դեռ մի քանի ամիս առաջ լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ցանկություն չունի վերադառնալ նախկին պաշտոնին: Գևորգ Կոստանյանը ՀՀ նախկին Գլխավոր դատախազն է: ՊՊԾ-ի հայտնի գործից հետո նա հրաժարական ներկայացրեց` որպես պատճառ բերելով առողջական խնդիրները: Հրայր Թովմասյանն էլ ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավարն է: Նա վերցրել է պատգամավորության մանդատը, ինչպես և Գևորգ Կոստանյանը: Սակայն նրանք հնարավորություն ունեն մանդատը վայր դնել: Ընտրությունը կկատարվի նախագահ Սարգսյանի կողմից, սակայն ոչ հիմա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.