
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, որ նորմալ է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցությունը քիչ կարող է լինել, ինչպես և քիչ էր Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: «Բացի այդ համեմատելու բան չէ, քանի որ տարբեր գործիչներ են մասնակցում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, տարբեր են ավագանու ընտրություններին: Դա պայմանավորված է նաև իրենց անձով: Բացի այդ կապ ունի նշանակությունը: Երևանը որքան էլ մայրաքաղաք լինի և որքան էլ մեծ բնակչություն ունենա, ամեն դեպքում Երևանի քաղաքապետի լիազորությունները այդքան էլ շատ չեն»,-
Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա:
«Դա հասկանում են և մարդիկ, հասկանում են և քաղաքական գործիչները: Մի կողմից էլ հենց այդ քիչ մասնակցությունն էլ ցույց է տալիս, որ իշխանություններն էլ այն նշանակությունը չեն տալիս: Նույն ընտրազանգվածն է, իհարկե, եղել իշխանության օգտին: Կուսակցական մեխանիզմն աշխատեց»,-հավելեց «Հանրապետականը»:
Վերջինիս համար ողջունելի է, որ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» ավագանիում են, և նա խորհուրդ տվեց «Երկիր Ծիրանիի» առաջնորդին վայր չդնելկ մանդատները: