Ո՞ւմ կանցնի Արտաշատի իշխանությունը

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. այս մասին Norlur.am-ին հայտնեց Արտաշատի քաղաքապետարանից: Նաև ինքը Արգամ Աբրահամյանն է այս մասին գրել սոցիալական ցանցի իր էջում: Քաղաքապետարանում, մեր տեղեկություններով, լուրջ մտահոգություններ են սկսվել աշխատողների մոտ, ովքեր կասկածում են, որ նոր քաղաքապետը կադրային ջարդով չի գա իր պաշտոնին: Բանն այն է, որ դեռևս հայտնի էլ չէ, թե ԲՀԿ-ն արդյոք այստեղ թեկնածու կունենա, թե ոչ, այսինքն, կպահի իր ազդեցությունը գոնե Արտաշատում: Եթե ՀՀԿ-ն որոշի մասնակցել ընտրություններին, ապա ամենայն հավանականությամբ հաղթանակ էլ կտանի ու արդեն ՀՀԿ-ական քաղաքապետը սեփական կադրերին կբերի քաղաքապետարան: ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ էլ, իրենք չեն պատրաստվում նույնիսկ Արտաշատը զիջել ԲՀԿ-ին: Ըստ մամուլի, այս օրերին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պարբերաբար հանդիպում են, թեման հիմնական մանդատներն են, սակայն չի բացառվում, որ Արտաշատի իշխանության հարցը ևս քննարկվել է կամ քննարկվի: Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը վերցրել է պատգամավորության մանդատը: Նա «Ծառուկյան» դաշինքի ցուցակով է ընտրվել՞
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.