Մեր համընդհանուր խայտառակությունն է

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը մեր հարված էր և Հայաստանի համար, և իհարկե ԵԱՀԿ-ի համար: Նաև Եվրամիության համար էր սա կորուստ, որովհետև ինչպես նշեց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին զանազան ծրագրեր իրագործելիս իրենք առաջին հերթին որպես գործընկեր դիմում էին հենց ԵԱՀԿ-ն: Հիմա շատ ավելի դժվար կլինի նրանց համար ևս: Սակայն սա հարցի մի կողմն է: Կարևորն այստեղ այն է, որ ԵԱՀԿ-ում մեր պատվիրակներն են խայտառակ լինում` անգործության մատնվելով:  Պետք եղած դեպքում, այսինքն երբ պետք է Սերժ Սարգսյանին կամ իշխանություններին գովերգել Արտաշես Գեղամյանը սազը ձեռքն է վերցնում, սակայն հենց աշխատելու ժամանակն է հասնում, նա չկա, գոյություն չունի: Այս թեման, ինչպես հայտնի է, արդեն մի քանի ամիս է, որ առկա է, սակայն միայն վերջերս այս մասին նույնիսկ լրատվական միջոցներով սկսվեց լուրեր շրջանառվել: Սա էլ միգուցե լրատվական դաշտի սխալն է, բայց ամեն դեպքում կարիք կար, որ ԵԱՀԿ հայաստանյան պատվիրակությունն ահազանգեր, որ ահա հերթական անգամ Ադրբեջանը հաջողության կհասնի, կտապալի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունն ու այն փակել կտա: «ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, եւ միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը»,- նշել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:   Մայիսի 4-ին հայտնի է դարձել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել՝ պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ։ Գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը ափսոսանք է հայտնել, որ «չնայած տևական և մեծ ջանքերին»՝ չի հաջողվել հասնել կոնսենսուսի Երևանում ԵԱՀԿ գրասենյակի «կարևոր աշխատանքի շարունակության» հարցում։
Մեկնաբանություններ