Տասնապատկելու ենք մեր ձայները. Արամ Սարգսյան

«Ելքի» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը համարում է, որ խորհրդարանում իրենք թեկուզ փոքրաթիվ են, սակայն կկարողանան ՀՀԿ-ին դեմ դուրս գալ, այսինքն հարցեր բարձրացնել ու դրանց լուծումներն ստանալ: «Մենք նաև բաց ենք արտախորհրդարանական ուժերի համար, բաց ենք ու պատրաստ ենք համագործակցության»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: Պատգամավորն ընդգծեց. «Մենք ասում ենք, որ ելք կա, մենք շնորհակալ ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մեզ ձայն են տվել, մենք ընդունում ենք այդ ձայները, վերցնում ենք մեր մանդատները ու նրանց շահերը բարձրացնելու ենք խորհրդարանում: Ավելի շատ աշխատանք ենք տանելու այս տարիներևի ընթացքում, և արդեն մյուս ընտրություններին տասնապատկելու ենք մեր ձայները»,-համոզված է Արամ Սարգսյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կգնան համագործակցության «Ծառուկյան» դաշինքի հետ,  Արամ Սարգսյանը շեշտեց. «Եթե կլինեն հարցեր, որոնց դեպքեւմ և «Ելքը», և «Ծառուկյան» դաշինքը կգան ընդհանուր հայտարարի, պատրաստ ենք համագործակցելու»:
Մեկնաբանություններ