
Մինչ Կառավարությունը փորձում է ամեն ինչ անել`հասարակությանը համոզելու համար, թե ամեն բան իդեալականն է, թե հարկայինը ոչ միայն փայլուն է իրականացնում իր գործառույթներն, այլև նույնիսկ գերակատարում է իր վրա դրված հանձնարարականները` հավելյալ միլիարդների մուտք ապահովելով երկրի պետական բյուջե, բանից պարզվում է` Հայաստանի պետական պարտքն արդեն հասցրել է գերազանցել 6 մլդ դոլարի հոգեբանական շեմը. մեր երկրի պետական պատքն այսօր կազմում է է 6 մլրդ 37.4 մլն դոլար:
Հատկանշականն այստեղ այն է, որ միայն Կարեն Կարապետյանի վարչապետության այս ամիսների ընթացքում Հայաստանի պետական պարտքը փաստացի ավելացել է 552.5 մլն դոլարով:Թե հատկապես ինչի վրա են ծախսվել այդ փողերը, և կամ երբ է հասարակությունը զգալու այդ փողերի դրական էֆեկտը, մեզ ոչ ոք չի կարող այսօր ասել: Հայաստանը, փաստացի, վերածվել է պարտքով «յոլլա» գնացող պետության`հատելով անվտանգության սահմանգիծն. այլևս պարտքով վերցրած յուրաքանչյուր հավելյալ միլիոն Հայաստանը մոտեցնելու է կործանման:
Թե հատկապես որն է իմաստը պատք վերցնելու այն պարագայում, երբ տնտեսության որևիցե հատվածում այդ փողերը ռեալ օգուտ չեն բերում, փոշիանում կամ խիստ ոչ էֆեկտիվ են գործածվում, այնքան էլ հասկանալի չէ: Ակնհայտ է, որ սա յուրատեսակ դավարդություն է Հայաստանի դեմ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, որոնց միանշանակորեն ձեռնտու է մեր երկրի ֆինանսական կախվածության մեծացումն իրենցից:
Ամենացավալին, սակայն, այն է, որ եթե նորմալ երկրները ասենք նույն Համաշխարհային բանկից պարտքով վերցրած փողերը ներդնոմ են տնտեսության ռեալ սեկտորների մեջ`այդպիսով ոչ միայն չկործանվելով, այլև բարգավաչելով, ապա մեր կառավարությունը գործում է բացարձակապես անհասկանալի սխեմայով. պարտք ենք վերցնում նախորդ պարտքի տոկոսները փակելու համար: Այսինքն`պարտքով պարտք ենք փակում:
Թե ինչ է լինելու այն օրն, երբ Հայաստանը վերջանականապես սպառի իր` միջազգային ֆինանսկան կառույցներից պարտք վերցնելու լիմիտն, իրականում սարսափելի է անգամ պատկերացնել. ըստ էության` կարճ ժամանակ կպահանջվի Հայաստանը սնանկ ճանաչելու համար: Իսկ սնանկ ճանաչվելը նշանակելու է պետականության կամ որևիցե ինքնուրույնության բացարձակ կորուստ` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ. Հայաստանի տակ դանդաղ գործարկվող ռումբ է դրված, այնինչ մենք`միամիտներս, դեռ շարունակում ենք լավ կյանքի մասին հույսեր փայփայել…