Պաշտոնների հարցը մայիսի 17-ին

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հույս հայտնեց, որ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները կանցնեն ժողովորդական մթնոլորտում: Խոսելով «Ելքի» կողմից ընտրակաշառքի վերաբերյալ ձեռքբերված փաստերին, Է. Շարմազանովը նշեց, որ արդեն երեկ ՀՀԿ-ի շտաբը պատասխանել է, ինքն էլ հիմա կրկնում է, որ ընտրակաշառքների վերաբերյալ կաչծիքը կեղծ ահազանգ է: «Ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները սուտ են: Մենք ոչ նաղդով, ոչ նիսյայով գումար չենք առաջարկում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե շտաբների մոտ կուտակումներ կան, ապա ՀՀԿ խոսնակն ասաց, որ նորմալ է, որ իրենց համախոհները լինեն իրենց շտաբների մոտ: Ի դեպ, նա հայտնեց նաև, որ մայիսի 17-ի երեկոյան ՀՀԿ-ի գործադիր մարմնում ու խորհուրդներում կքննարկվեն ապագա Ազգային ժողովի և այլ պաշտոնների հետ կապված հարցեր ու կներկայացնեն:
Մեկնաբանություններ