«Մենք սիմպատիա ունենք Զարուհի Փոստանջյանի և Նիկոլ Փաշինյանի կողմը, բայց թվանկարչություն է լինելու»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հպանցիկ հետևել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: «Պատկերացում ունեմ, բայց որ ասեմ շատ ուշադիր հետևել եմ, ոչ: Մեր կուսակցությունը, բնականաբար, չի մասնակցում այս գործընթացին: Մենք մեր քաղաքական դիրքորոշումն արդեն արտահայտել ենք, ասել ենք, որ այս վարչախմբի պարագայում որևէ ձևով ընտրության համակարգ չի կարող գործել»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը: Նա համոզված է, որ ապրիլի 2-ին կայացած «ընտրությունները» ցույց տվեցին վերոհիշյալը: «Մենք սիմպատիա ունենք Զարուհի Փոստանջյանի և Նիկոլ Փաշինյանի կողմը, բայց որևէ մասնակցություն, աջակցություն չկա, որովհետև արդյունքում լինելու է ընտրակաշառք, թվանակարչություն է լինելու»,-շեշտեց Պետրոս Մակեյանը: Վերջինս նշեց, որ ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ ընտրությունները կեղծվելու են, վարչական ռեսուրս է օգտագործում, ինչպես արդեն երեկվանից հայտարարություններով ու ապացույցներով հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանը և «Ելքի» մյուս թիմակիցները: Սակայն ինչպես միշտ, այս անգամ էլ, Մակեյանի խոսքով, ոստիկանությունը, դատարանները կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ականջալուր չեն լինելու այդ դիմումներին ու ապացույց պարունակող տեսանյութերին կամ լուսանկարներին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.