Հետևներից չեմ ընկել, բայց դե գիտեմ` ով ով է. Սերգեյ Դանիելյան

«Եթե քաղաքում լինեմ, այո, կմասնակցեմ ընտրություններին»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց երգիծաբան, դերասան Սերգեյ Դանիելյանը` պատասխանելով հարցին, թե կմասնակցի արդյոք Երևանի ավագանու ընտրություններին: Նա մեզ հայտնեց, որ արդեն որոշում ունի, թե ում է ընտրելու ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժերից: «Գաղտնիք չէ, բայց չեմ ուզում ասել»,-նկատեց Սերգեյ Դանիելյանը` նշելով, որ չի ցանկանում փակագծերը բացել: Իսկ հարցին, թե հետևել է քարոզարշավին ընդհանուր առմամբ, նա արձագանքեց. «Այսպես ընդհանուր չեմ հետևել, որ ասեմ ծրագրերը կարդացել եմ, ոչ, հետևներից չեմ ընկել, այսպես ասած (ժպտում է), բայց դե գիտեմ` ով ով է»: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցում է «Ելք» դաշինքը, մասնակցում են Հայաստանի հանրապետական և «Երկիր Ծիրանի» կուսակցությունները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.