Լարված իրավիճակ Կուրղինյան փողոցում

«Ելք» կուսակցությունների դաշինքը հանդես է եկել սոցիալական աջակցության ծրագրում: Արդեն մի քանի օր է, որ և սոցիալական ցանցերում, և լրատվական տարբեր հարթակներում քննարկվում է այս ծրագիրը: «Ելք» դաշինքից առաջարկում են, որ եթե իրենք մեծամասնություն ունենան քաղաքապետարանում, ու Նիկոլ Փաշինյանը դառնա Երևանի քաղաքապետ, իրենք 15 հազար դրամ սոցիալական աջակցություն են տալու այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառքից զերծ կմնան, Հանրապետական կուսակցությանը չեն ընտրի, իսկ ընտրություններից հետո էլ կդիմեն «Ելքին» ու կներկայացնեն դիմում, որ իրենք ընտրակաշառք չեն ընտրել: Այդ քաղաքացիներին, ինչպես եք իմանալու, որ ընտրակաշառք չի առաջարկվել, ու նրանք ընտրակաշառք չեն վերցրել, հարցրել են լրագրողները, իսկ «Ելքի» պատգամավորներն ու մյուս ներկայացուցիչներն էլ պնդել են, թե իրենք հավատում են քաղաքացիներին, բացի այդ եթե քաղաքացիներն ընտրակաշառք վերցնել ու ՀՀԿ-ին ընտրեն, ապա «Ելքը» չի ունենա մեծամասնություն: Հարցի մի կողմն է այն, որ «Ելքի» մեծամասնություն ունենալու շանսերը շատ քիչ են, ինչպես պնդում են սոցիոլոգները, քաղաքագետները: Բայց հարցն այստեղ այն է, որ մշտապես ընտրակաշառքի դեմ պայքարող պատգամավորները, քաղաքական այս ուժն ուղղակի օրինական ընտրակաշառք է բաժանում` ըստ քննադատողների: «Ելքի» անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Norlur.am-ի հետ զրույցում պնդեց, որ նման բան չկա, և ոչ ոք չի կարող ապացուցել ու հայտարարել ունենալով հիմքեր, թե սա ընտրակաշառք է, քանի որ ընտրակաշառքն արգելված է օրենքով, իսկ իրենց առաջարկը լրիվ օրինական դաշտում է: Ի դեպ նա նաև մեզ հայտնեց, որ այս պահին գտնվում է Կուրղինյան փողոցում, որտեղ ոստիկանները հարցաքննում են դաշինքի անդամներից մեկին, ով անուններ ու կոնկրետ թվեր ունի ՀՀԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ: Իրավիճակն այստեղ լարված է, քանի որ «Ելքի» անդամները փորձում են ներս մտնել, նման փորձ է արել Նիկոլ Փաշինյանը, իսկ ոստիկաններն արգելում են:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.