«Կուսակցությունները որպես այդպիսին արդեն իսկ խորը ճգնաժամի մեջ էին»

«Խոսել նրա մասին, որ քաղաքական կյանք կա, սխալ կլինի, ընտրություններից հետո քաղաքական կյանքն ամբողջապես մահացել է»,-Norlur.am-ի հետ զրույցում նման կարիք հայտնեց  ՌԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: «Կուսակցությունները որպես այդպիսին արդեն իսկ խորը ճգնաժամի մեջ էին նախքան ընտրությունները, դաշինքները ստեղծվել էին տարբեր անձերի շուրջ ու  կոալիցիաներ էին կազմել ոչ թե գաղափարների շուրջ, այլ անձանց: Դրանք ցույց էին տալիս, որ դա փորձ էր ներկայանալ , բայց փորձը ցույց տվեց, որ դա ճիշտ հաշվարկ չէր, կամ նոր կուսակցություներ պիտի ստեղծեն, հները թողեն, կամ նման անհաջողություն պիտի լինի»,-նկատեց Մանվել Սարգսյանը` գնահատական տալով ներկայիս քաղաքական իրավիճակին, որ ստեղծվել է ընտրություններից հետո: Քաղաքագետը շեշտեց, որ կան քաղաքական ուժեր, որ քայքայման մեջ են, օրինակ «Ժառանգությունը», որ կադրային քայքայման մեջ է: «Նրանք նորից վերականգվելու հնարավորություն չունեն: Կուսակցությունները պիտի ունենան ծրագրեր, մոտեցումներ, ցանկացած հարցի շուրջ գնահատականներ: Ե՞րբ ենք տեսել, որ որևէ կուսակցություն որևէ հարցի շուրջ իր դիրքորոշումը հայտնի, կուսակցությունները վերանում, փախչում են, դա է որ բերել է կուսակցական այս կոլապսին, հնարավոր չէ, ու ներկայանաս որպես կուսակցությու ու չխառնվես ազգի կարևորագույն հարցերին»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ