Քարանձավներում ռեստորաններ չեն լինելու. մանրամասներ

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը Norlur.am-ի հետ զրույցում բացատրում է, թե ինչ ծրագիր է մշակում Մշակույթի նախարարությունը քարանձավների վերաբերյալ. «Եթե օրինակ`Արենի քարայրն է, որտեղ հայտաբերվել է խաղողի գենետիկ տեսակ մոտ 5000 տարվա, և հիմա Գերմանիայում այդ գենետիկ տեսակը վերականգնում են հնագիտության ինստիտուտի կողմից միջազգային ֆինանսավորմամբ, ապա այն վերականգնելուց մենք կունենանք 5000 տարվա տեսակի խաղող: Դա բավարար է, որ Արենիում որպես ինֆոստրուկտուրա մենք ունենանք այդ տեսակի այգիներ, և դա արդեն իսկ և տուրիզմի, և համայնքի զարգացմանը կնպաստի»,-ասաց նա: Արմեն Աբրոյանն ասում է, որ դա չի լինելու ռեստորանի բացում քարանձավում, այլ ներդրումներին է նպաստելու, զարգացնելու է տվյալ համայնքը: «Ի սեր Աստծո, այդ ռեստորանները մենք կանխում ենք: Միայն առաջին անհրաժեշտության խնդիրների կայաններ են պետք, որտեղ մարդը ջուըր խմի, ավտոկայանտեղի լինի, սանհանգույց, դևանք ունենան իրենց համապատասխան միջավայրը` լանդշաֆտ չխաթարող ձևեր: Դա չի ենթադրում, որ այնտեղ ռեստորան է լինելու»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.