Որևէ մեկն ինձ հետ նման խոսակցություն չի ունեցել. Ֆելիքս Ցոլակյան

Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ընտրված պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ վեցերորդ գումարման խորհրդարանն ավելի որակյալ է լինելու: Այս մասին նա նշեց Norlur.am-ի հետ զրույցում: Հարցին, թե ինչով դա պայմանավորված կլինի, նա պատասխանեց. «Կազմին նայելով եմ ասում»: Դիտարկմանը, թե այսինքն օդիոզ դեմքերը, որ այլևս չկան, դա է պատճառը, նա ասաց. «Նաև այդ պատճառով եմ ասում»: Նա ընդգծեց, որ նաև նոր Ընտրական օրենսգիրքն ու սահմանադրական փոփոխություններն են դրան նպաստում, քանի որ այժմ ավելի մեծ է խորհրդարանի դերն ու նշանակությունը, իսկ ընդդիմադիրներին էլ լծակներ տրված են: Ի դեպ, ընդդիմադիրների հետ Ֆելիքս Ցոլակյան դեմ չէ աշխատել, համագործակցել. «Մեր գործընկերներն են, բոլորիս նպատակն էլ երկրի զարգացումն է, այնպես որ միասին ենք աշխատելու»: Իր գործունեությունը նա դեռ չգիտի, թե որ հանձնաժողովներում է ծավալելու. «Դեռ ժամանակ կա, թողեք, մտածեմ, կասեմ»,-նկատեց նա: Հիշեցնենք, որ դեռևս հստակ չէ, թե ով է լինելու խորհրդարանի նախագահը, և շրջանատվող անուններից մեկն էլ հենց Ֆելիքս Ցոլակյանն է: Այս մասին նա ասաց. «Որևէ մեկն ինձ հետ նման խոսակցություն չի ունեցել»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.