Համաեվրոպական խայտառակություն

Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներով բավական ակտիվորեն հաղորդագրություններ եղան այն մասին, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի աշխատակիցները ներքաշվել են կոռուպցիոն սկանդալների մեջ: Այժմ էլ կրկին ԶԼՄ-ներից մեկը հաղորդագրություն է  տարածել այն մասին, որ   առանցքում հայտնված դերակատարներից մեկի՝ Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի բանկային պահոցից առգրավվել է ահռելի գումար՝ շուրջ 400 միլիոն դրամ, ինչպես նաև՝ թանկարժեք զարդեղեն: Սրան զուգահեռ էլ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարաույուն է տարածել այս ամենի կապված, ուր պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում կոռուպցիայի և խարդախության փաստերի առնչությամբ արդեն ավարտված և դեռևս հետաքննության փուլում գտնվող գործերի վերաբերյալ`ողջունելով Հայաստանում ԵՄ պատվիրակության քայլերն` ուղղված օրինախախտումների և հանցագործությունների բացահայտմանը: Թե ինչ կարող է այս ամենը նշանակել այն պարագայում, երբ նույն ԵՄ-ն ինքն է բազմիցս հանդես եկել ու շարունակում է հանդես գալ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու, եղած ռիսկերը բացառելու կոչերով, այնքան էլ հասկանալի չէ: Փաստացի ստացվում է, որ կոռուպցիայի դեմ շարունակաբար հանդես եկող գլխավոր կառույցն ինքն է պարբերաբար հայտնվում նմանատիպ սկանդալների կիզակետում: Այն, որ նույնիսկ եվրոպացի չինովնիկներն են մշտապես բարձրաձայնում Բրյուսելում բուն դրած կաշառակերության մասին, հայտնի փաստ է: Հայտնի են նաև բազմաթիվ դեպքեր, երբ ասենք այս կամ այն եվրոպացի չինովնիկը, դեմ գնալով սեփական խղճին ու մարդկային նորմերին, կաշառվում է նույն ազերիների կողմից ու սկսում ապօրինաբար պաշտպանել Բաքվի շահերը. այս իմաստով լավագույն օրինակ պետք է համարել Ագրամունտի օրինակը, ում, ինչպես հայտնի է, փորձում էին վերջերս հեռացնել իր զբաղեցրած պաշտոնից: Եվ ուրեմն` ի՞նչ է այս ամենից ստացվում: Ստացվում է, որ մի կողմից հայաստանյան իշխանությունները ստիպված են լինում հանդուրժել ԵՄ խարազանող ելույթներն ու տհաճ ուղերձները, մյուս կողմից պատռվում է ԵՄ դիմակը, որը կոռուպցիայի ոչ պակաս զոհ է, որքան նույն Հայստանը: Իհարկե, պետք է ասել, որ այստեղ նաև որոշակի աշխարհաքաղաքականութկուն ևս առկա է: Մասնավորապես` հնչում են ամենևին էլ ոչ անհիմն կարծիքներ, որ ԵՄ անվան հետ կապված կոռուպցիոն դեպքերի բացահայտումը կատարվել է Ռուսաստանի անմիջական հովանավորությամբ ու շահագրգռվածությամբ: Տրամաբանությունը շատ պարզ է` փորձ է արվում խայտառակել իրեն հրեշտակի տեղ դրած կառույցին, քանի որ անձամբ ներքաշված լինելով կոռուպցիոն սկանդալների մեջ` ԵՄ-ն իրավունք չի ունենալու հանդես գալ արդարության առաջամարտիկի դերում: Թե ինչ ընթացք կունենա այս ամենը և կամ ինչ ավարտ, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ նմանատիպ բացահայտումները չեն կարող ձեռնտու լինել եվրոպացի չինովնիկներին, անկասկած է. ԵՄ հեղինակությունը երերուն է դարձել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.