Ավտովթար Իսակովի պողոտայում

Մայիսի 10-ին, ժամը 01:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, Volkswagen մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes մակնիշի 34 ML 253 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ոստիկանության զորքերի զորամասի պատին, այնուհետև գազատար խողովակի սյանը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ