««Ելք» դաշինքի վրա մեծ բեռ ու պատասխանատվություն է լինելու խորհրդարանում, մենք պատվով կատարելու ենք»

«Դեռ չենք շտապում: Երբ կլինի նոր Ազգային ժողովի նիստը, մենք ֆրակցիայի նիստ կանենք և կքննարկենք, այս պահին ամբողջությամբ առավոտից երեկո քարոզարշավով ենք զբաղված լինում»,-Norlur.am-ի հարցին, թե ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքները խորհրդարանում, ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հարցին, թե արդյոք պատրաստ են արտախորհրդրանական ուժերի հետ համագործակցության, նա պատասխանեց. «Իհարկե, եթե կունենան նախագծեր, կարող են օգտագործել «Ելք» դաշինքի խողովակն ու ներկայացնել դրանք, մենք պատրաստ ենք համագործակցության: «Ելք» դաշինքի վրա մեծ բեռ ու պատասխանատվություն է լինելու խորհրդարանում, մենք զգում ենք այդ ծանրությունը, պատասխանատվությունը և պատվով դա կատարելու ենք»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.