Բաժին : Քաղաքականություն
Շոուն սկսվում է...
[caption id="attachment_182110" align="alignnone" width="1023"]
'Elq' alliance published its three members of the proportional list at Elite Plaza BC[/caption]
Պատգամավորների մանդատներն արդեն հանձնել են. մայիսի 5-ի երեկոյան տեղի ունեցավ մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը: Նորընտիր խորհրդարանն ունենալու է 4 խմբակցություն, 105 պատգամավոր: Հանրապետական խմբակցության պատգամավորների մեծ մասը ներկայացավ մանդատ ստանալու, նրանց մի մասը տրամադրության մեջ էր, բաժակ էր բարձրացնում, մյուս մասը մանդատն ստանում ու շտապում հեռանալ՝ խուսաթելով լրագրողներից, նրանց հարցերից, ինչը չհաջողվեց օրինակ Արտակ Սարգսյանին (Սաս-ի Արտակին), սակայն հարցերին ամեն դեպքում նա չպատասխանեց:
Պարզ դարձավ, որ Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է մանդատ վերցնում, հետևաբար նա բրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ մարզպետ կլինի Կարեն Բոթոյանը: Նաև Արփինե Հովհաննիսյանը վերցրեց մանդատը, ում Արդարադատության նախարարի պաշտոնում ամենայն հավանականությամբ կփոխարինի Գևորգ Կոստանյանը:
«Ծառուկյան» դաշինքի անդամներից հետաքրքրվում էին, թե ինչ եղավ, ի վերջո, նրանց խմբակցության այն պատգամավորների հետ, ովքեր պիտի չվերցնեին մանդատը, բայց որոշեցին վերցնել: Իվետա Տոնոյանն ու Միքայել Մելքումյանը հայտարարեցին, թե ամեն ինչ նորմալ է, կհարթվի, կգնա:
Խմբակցություններից միայն «Ելքն» առանձնացավ. նրանցից որևէ մեկը չէր ներկայացել մանդատ ստանալու: Իրենք պատճառաբանել են, թե քարոզարշավով են զբաղված, սակայն քիչ հավանական է սա, քանի որ արարողությունը երեկոյան 19:00-ին էր, քարոզարշավ այդ ժամին իրենք չեն անում: Սա կարծես թե բոյկոտի առաջին նշաններն էին, կարծես թե «Ելքն» ազդարարում է՝ շոուն սկսվում է... «Ելքից» նաև մի քանի անգամ հայտարարություններ են եղել, որ իրենք կկարողանան հակակշիռ լինել իշխանություններին, սակայն նման բոյկոտներով դժվար թե դա հաջողվի:
