«Հենց որ ասեք՝ ում աջակցենք՝ Շռեյկի՞ն, Ձյունանուշիկի՞ն, թե՞ Չիպոլինոյին, այն ժամանակ կասեմ»

«Դե լավ, դուք ասեք, հենց որ ասեք՝ ում աջակցենք՝ Շռեյկին, Ձյունանուշիկին, թե Չիպոլինոյին, այն ժամանակ կասեմ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ուղղորդելու են իրենց ընտրազանգվածին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քվեարկել առաջադրվածներից մեկի օգտին: Դիտարկմանը, թե այսինքն՝ ազատ են լինելու ընտրողներն իրենց որոշման մեջ, նա արձագանքեց. «Իսկ ե՞րբ չեն ազատ եղել, ե՞րբ ազատ չեն քվեարկել: Մեզ մոտ չի եղել նհրահանգավորված քվեարկություն: Մենք, ինչ է, կարո՞ղ էինք մեր ակտիվիստներին, մեր ընտրազանգվածին հրահանգել: Մարդիկ քվեարկում են իրենց ազատ կամքով կամ չեն քվեարկում»: Լևոն Զուրաբյանն ինքը չի գնալու քվեարկության:
Մեկնաբանություններ