
«Ե՞րբ չեմ խոսել»,-այսպես արձագանքեց «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված Կարինե Պողոսյանը
Norlur.am-ի հարցին, թե արդյոք այս խորհրդարանում կհնչի իր խոսքը, ելույթներ կունենա, քանի որ 5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներին այդքան էլ ակտիվ չի մասնակցել:
Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը լքեց Հանրապետական կուսակցությունն այն բանից հետո, երբ նրա ազգական, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռացավ կուսակցությունից: Դիտարկմանը, թե մամուլը գրել է, որ ինչ հեռացել է ՀՀԿ-ից, դարձել է անհասանելի, նույնիսկ զանգերին չի պատասխանում, աշխատանքի էլ չի գնում՝ լրագրողներից խուսափելով, նա արձագանքեց. «Ո՞վ ասաց: Ես աշխատանքի գնացել եմ: Նման բան չկա, խուսափելու ոչինչ էլ չկա»:
Ապա լրագրողների հետ զրույցում նա, անդրադառնալով ՀՀԿ-ից դուրս գալուն, ասել է, թե դա իր որոշումն է եղել, իսկ ՀՀԿ-ականների հետ լավ հարաբերությունների մեջ է: Սակայն նկատենք, որ մանդատների հանձնման արարողության ժամանակ իր սիրելի, վաղեմի ընկերուհի Ռուզաննա Մուրադյանի ու Հերմինե Նաղդալյանի կողքին չէր, այլ նոր խմբակցության անդամների՝ Իվետա Տոնոյանի և մյուսների: