Հեղափոխության ճանապարհն այսօր մեր երկիրը, կարծես, չունի. Արամ Սարգսյան

«Եթե մենք համարեինք, որ հիասթափությունը կոտրված է, մեր այսօրվա կոչերի տեքստը, նկատի ունեմ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի կոչերի տեքստը կփոխեինք»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հասարակության, ընտրողի մետ եղած հիասթափությունը, որի դեմ պայքարում էին, արդեն անցյալում է: «Եթե տեքստը չենք փոխել, ուրեմն տեսնում ենք, որ այդ հիասթափությունը կա, դա կոտրելու համար կոնկրետ գործեր են պետք, ռեալ գործեր են պետք, իսկ դրա համար երկու ճանապարհ կա՝ էվոլուցիոն ճանապարոհ, որով գնում ենք, և մյուս ճանապարհը, որով գնաց Վրաստանը՝ հեղափոխության ճանապարահով, որն արագ փոխեց այդ ամենը ինչը»,-բացատրեց նա: Ըստ Արամ Սարգսյանի՝  հեղափոխությունների ճանապարհն  այսօր մեր երկիրը կարծես չունի, հանրությունն էլ այդ  պահանջը չի դնում, ընտրություններից հետո դուրս չի գալիս բողոքելու, ավելին ընդունում է այդ արդյունքները, նստում է տանը:  «Հետևաբար, հնարավոր էվոլուցիոն ճանապարհը, որով գնում ենք, ճիշտ ենք համարում և դա օգտագործում ենք մաքսիմալ»,-նկատեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.