Պատկերացրեք՝ ինչ հետաքրքիր իրավիճակ կլինի, երբ ՀՀԿ-ն Երևանում դառնա ընդդիմություն

«Ամեն մի կուսակցություն ընտրում է  իր ձևը, ինձ հետաքրքիր է այն դերակատարությունը, որ «Ելքը» ստանձնել է՝ լինելով առաջին ջութակը. բարձրաձայնեցին տրանսպորտի մասին, կանգառների մասին սկսեցին խոսել, ապա ասֆալտի, բոլորը նրանց հետևից, այս երկու օրը կտեսնենք, որ Փաշինանը կսկսի խոսել քաղաքացիական պաշտանության մասին, և բոլորը նրան կհետևեն»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մասին: Ըստ Պողոսյանի՝ «Ելքում» հասկանում են, որ քաղաքը միայն վերելակը, ճանապարհը կամ ասֆալտը չի, այլ համակարգ է, որ պիտի աշխատի ու ծառայի բոլոր խնդիրներին: «Այս իմաստով առաջին ջութակի նման ինչպ խոսում են, ասում են, մնացածն սկսում են արձագանքել»,-նկատեց նա: Վերջինս շեշտեց՝ կա մի ուժ, որը երկար տարիներ քաղաքապետարանի ղեկավարությունն է ստանձնում, բայց առաջիկա նոր մոտեցումների ու փոփոխությունների մասին չի խոսում: «Մի բան է կանխատեսելի, որ երեքն էլ լինելու են ավագանիում, մնացածը ցանկության դաշտից է: Ես օրինակ շատ կցանկանայի, որ մենք տեսնեինք նոր իրավիճակ, երբ կունենանք իշխանափոխություն և հզոր ռեսուրսով ընդդիմություն, որը կուննա ՀՀԿ-ը, չէ՞ որ ՀՀԿ-ում ասում են, որ մեր երկրի շատ խնդիրներ գալիս են նրանից, որ ընդդիմություն չունենք: Հիմա պատկերացրեք՝ ինչ հետաքրքիր իրավիճակ կունենանք, երբ ընդդիմությունը կլինի հզոր, կլինեն երիտասարդներ, ամբիցիաներով լեցուն ,և կփորձենք նոր զարգացում ապահովել քաղաքին»,-եզրափակեց Թևան Պողոսյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.