«Ուր են այդ գումարները, ով է կերել: Ես չեմ ուզում, որ ուտեն այդ գումարները»

««Ելք» դաշինքին սատարելու մոտիվացիան այսպես կարող եմ ձևակերպել, որ երևանցին  հոգնել է, ես էլ չեմ ուզում, որ իմ երեխան ապրի նման մայրաքաղաքում, նրանք ընկղվել եմ ստի, կեղծիքի, կոռուպցիայի, կաշառակերության մեջ և չեն թողնում, որ մեր պետությունը զարգանա, հասարակությունն առաջ շարժվի, և ինչ Նիկոլն ասում է` ես համաձայն եմ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Բարև Երևան» ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը: Ըստ նրա, 100 տոկոսով գումարները մսխվոմ են: «Ընդհանրապես չեն ծառայում նպատակին այդ գումարները, ուղիղ ճանապարհով գնում են պաշտոնյաների գրպանները, դա կլինի ասֆալտապատման, գնումների միջոցով,  այդ գումարները գրպանելու տարբերակները շատ են, որ 4 տարվա ընթացքում չհասկացանք, թե ոնց էին անում, ինչն էլ հասկացանք, պահանջում էինք, որ ներկայացենին բյուջեի ծախսերը, մեր հարցերի ոչ մի պատասխան չէինք ստանում»,-պատմում է ավագանու անդամը: «Ասում էինք` եղբայր, այս մի դրամը որտեղ եք ծախսել, ասում էին` ձեր ինչ գործն է: Պատասխան չկար, ու մեզ թվում էր, որ մեզնից նեղանում էին, կշտամբում էին, կաշկանդում, թե այս ինչ եք անում: Այդ պրոցեսը նորմալ են համարում, որովհետև բոլորն ընկղմված են կոռոպցիոն պրոցեսների մեջ, տարիներ շարունակ փորձեցինք հասկանալ, թե ինչպես է այդ ասֆալտապատումն արվում, որ տարին 12 ամիս ասֆալտապատում են, նորմալ քաղաքակիրթ երկրներում մի անգամ ասֆալտապատում են, ապա դա ծառայում է քաղաքացուն տարիների շարունակ: Իսկ պաշտոնյաներին դա շատ հարմար է, փող են աշխատում: Դրանք այն ատկատներն են, որի մասին խոսվեց ՎՊ-ի ուսումնասիրությունների ընթացքում, և չեղավ մի պաշտոնյա, որ պատասխանատվություն կրի, ուր են այդ գումարները, ով է կերել: Ես չեմ ուզում, որ ուտեն այդ գումարները, ուզում եմ, որ ուեննանք հաճելի մաւրաքաղաք»,-եզրափակեց Երևանի ավագանու անդամը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.