«Հանրապետականի» ակնարկը` Ծառուկյանին

«Ծառուկյան» դաշինքի շուրջ իրադարձությունները շարունակվում են: Մի շարք պատգամավորներ ի վերջո որոշեցին հետ վերցնել իրենց իսկ կողմից իբր թե գրված ինքնաբացարկները: Նրանք ասում են, թե իրենք ինքնաբացարկի դիմում չեն գրել, իսկ դաշինքից էլ ասում են, որ բոլոր թեկնածուներն էլ գրել են դիմումներ, ստորագրել են դրանք` շատ լավ հասկանալով, թե ինչ են ստորագրում: Մեր տեղեկություններով` նախապես այս թեկնածուները խոստացել են, որ ավելի շատ ձայն կբերեն, քանի թե բերել են: Նապոլեոն Ազիզյանի դեպքում իրականում մի քիչ այլ են հանգամանքները, ամեն դեպքում քիչ ձայն չի բերել, բայց հավանաբար Ծառուկյանն ավելին է ակնկալել: Խոսքը վերաբերում է նաև Արարատ Զուրաբյանին, Խաչուկ Մանուկյանին, մյուսներին ևս: Իհարկե, այնպես չէ, որ սա նորմալ է. բայց Հայաստանի քաղաքական դաշտն էլ ինքնին նորմալ չէ, որպեսզի նման երևույթները բացառվեն: Ի դեպ, շատերն այս երևույթը կապում են իշխանության հետ, ասում են, թե իշխանությունը Ծառուկյանի գլխին երկրորդ «փետրվարի 12» խաղաց: Իսկ իշխանություններն էլ հերքում են, թե իրենց մատը խառը չէ: Այսօր էլ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, երբ հերթական անգամ Ազգային ժողովում ասել է, որ ՀՀԿ-ն կապ չունի այս ամեն հետ, մի հետաքրքիր հայտարարություն էլ է արել, թե եթե ԲՀԿ-ում կամ «Ծառուկյան» դաշինքում իրենք իրենցով չկարողանան լուծել իրենց ներկուսակցական հարցերն, ապա իրավապահ մարմինները կզբաղվեն դրանցով: Ըստ էության, Վահրամ Բաղդասարյանն ակնարկում էր, որ եթե Ծառուկյանն ընդդիմանա, ապա ինչպես առաջ, այնպես էլ այս անգամ կարող է ստուգումների կամ այլ դատական պրոցեսների առաջ կանգնել:
Մեկնաբանություններ